Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայաստանը կվավերացնի Սերբիայի Հանրապետության միջև ազատ առևտրի մասին համաձայնագիրը

Հայաստանը կվավերացնի Սերբիայի Հանրապետության միջև ազատ առևտրի մասին համաձայնագիրը
Միջազգային
11:05, 12 апрель 2021
ՀՀ ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովում այսօր դրական եզրակացություն ստացավ «Եվրասիական տնտեսական միության և իր անդամ պետությունների՝ մի կողմից, Սերբիայի Հանրապետության՝ մյուս կողմից, միջև ազատ առեւտրի մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին նախագիծը։
 
Հիմնական զեկուցող ՀՀ էկոնմիկայի փոխնախարար Վարոս Սիմոնյանը, ներկայացնելով նախագիծը, ասաց, որ հաշվի առնելով, որ Սերբիայի Հանրապետության և ԵԱՏՄ  երեք երկրների՝ ՌԴ-ի, Բելառուսի Հանրապետության և Ղազախստանի Հանրապետության  հետ համաձայնագիր արդեն իսկ կնքված  էր 2010 թվականին՝ ազատ առևտրի մասին, այս համաձայնագիրը միտված է եղել ԵԱՏՄ մյուս երկու անդամ՝ ՀՀ և Ղրղզստանի համար մեկ միասնական ազատ առևտրի գոտի ստեղծելուն և այդ իսկ պատճառով համաձայնագիրը բանակցվեց և ստորագրվեց ԵԱՏՄ անդամ բոլոր անդամների և Սերբիայի  հանրապետության  միջև։ 

«Համաձայնագրի հիմնական խնդիրներն են՝  ապահովել նախկինում գոյություն ունեցող շուկայի բաց լինելու աստիճանի հարաբերակցությունը  հօգուտ ԵԱՏՄ  արտադրողների պաշտպանվածության  ավելի բարձր մակարդակ  ստեղծելու համար։

 Ապահովել սերբիական շուկա մուտք գործելու ամսվա  սակագնային պարտավորությունների պայմանների չվատթարացմանը Սերբիայի հետ   ԵԱՏՄ անդամ պետությունների արդեն իսկ գործող  Ազատ առևտրի  համաձայնագրերի համար, այն  երեք երկրները, որոնք  նախկինում ունեին և  ՀՀ-ի և Ղրղզստանի  համար ստեղծել  հավասար արտահանման հնարավորություններ՝ մյուս անդամ պետույթունների հետ համատեղ»,-ասաց փոխնախարարը։