Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կարելի է վերսկսել ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հովանու ներքո հայ-ադրբեջանական հանդիպումները. Կարասին

Կարելի է վերսկսել ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հովանու ներքո հայ-ադրբեջանական հանդիպումները. Կարասին
Միջազգային
12:11, 12 апрель 2021
Ռուսաստանի Դաշնային խորհրդի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նորանշանակ նախագահ Գրիգորի Կարասինը կարծիք է հայտնել, որ կարելի է վերսկսել հայ-ադրբեջանական հանդիպումները ԵԱՀԿ համանախագահների հովանու ներքում: Այդ մասին նա ասել է «Կոմերսանտին» տված հարցազրույցում,գրում է aravot.am-ը։

«Կարծում եմ, որ նրանք … կկարողանային օգտակար դեր խաղաղ: Այդ «եռյակը» ունի փորձ և ամուր արտաքին աջակցություն: Ենթադրվում է, որ կարելի է վերսկսել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների պարբերական հանդիպումների փորձը ԵԱՀԿ համանախագահների հովանու ներքո, ինչի զգալի միջազգային արձագանք կստանար»,- ասել է Կարասինը: Նա նշել է, որ այժմ հարցերի հիմնական բլոկը կապված է մարդասիրական խնդիրների լուծման հետ՝ ռազմագերիների փոխանակման ավարտ, զոհերի, մարմինների վերադարձ, փախստականներ և նրանց ապրելու համար պայմանների ստեղծում: Նրա խոսքով՝ սուր դրված է նաև Լեռնային Ղարաբաղի և դրա շուրջ գտնվող տարածքի ականազերծման հարցը: «Իհարկե, շատ բան կախված կլինի նրանից, թե որքան շուտ կհաջողվի երկու կողմերի միջև վերականգնել վստահությունը: Կոնկրետ քայլեր արդեն արվել են: Ռուսաստանի նախագահի նախաձեռնությամբ շարունակվում են քաղաքական հարցերի քննարկումները, փնտրվում են լուծումներ: Եռանդուն աշխատում է փոխվարչապետների մակարդակով հանձնաժողովը, քննարկվում են տնտեսական, տրանսպորտային և լոգիստիկ խնդիրներ»:

Կարասինը հերթական անգամ ընդգծել է, որ «Ռուսաստանի նախագահի պատասխանատու և եռանդուն դիրքորոշումն» էր, որ հանգեցրեց արյունահեղության դադարեցմանը և 2020թ. նոյեմբերի 9-ին Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի առաջնորդների միջև պայմանավորվածության ձեռքբերմանը: