Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Լուկաշենկոն վաղը Բաքվում կլինի

Լուկաշենկոն վաղը Բաքվում կլինի
Միջազգային
15:11, 12 апрель 2021
Ապրիլի 13-ին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կմեկնի Ադրբեջան: Այդ մասին տեղեկանում ենք БелТА -ից:

Երկօրյա ծրագիրը ենթադրում է բանակցությունների հարուստ օրակարգ: Մասնավորապես, Բելառուսի պետության ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոն և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկու հանդիպում կանցկացնեն: Դրանցից մեկը տեղի կունենա Բելառուսի ղեկավարի Բաքու ժամանելուն պես: Ոչ պաշտոնական միջավայրում պետությունների ղեկավարները կքննարկեն բելառուս-ադրբեջանական հարաբերությունների հիմնական ուղղությունները և երկկողմ համագործակցության ռազմավարական խնդիրները:

Բանակցությունների պաշտոնական մասը նախատեսված է չորեքշաբթի օրը: Նախագահների հանդիպումը կանցկացվի նեղ և ընդլայնված ձևաչափով՝ պատվիրակությունների անդամների մասնակցությամբ:

Կողմերը կքննարկեն արդյունաբերական համագործակցության, սննդամթերքի արտադրության և մատակարարման, գյուղմթերքների վերամշակման ոլորտում ընթացիկ և ապագա ծրագրերի իրականացման հարցեր: Դրանք կանդրադառնան ոչ պակաս արդիական թեմաների՝ համագործակցություն առողջապահության, գիտատեխնիկական, կրթական և զբոսաշրջության ոլորտներում: Պետությունների ղեկավարները մտքեր են փոխանակելու նաև միջազգային օրակարգի արդիական թեմաների շուրջ:
Բանակցությունների արդյունքում սպասվում է երկկողմ փաստաթղթերի ստորագրում: