Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Բլինքենը Արարատ Միրզոյանին և Ջեյհուն Բայրամովին կոչ է արել մինչև ամսվա վերջ կրկին հանդիպել. Պետդեպը՝ եռակողմ հանդիպմանը պետքարտուղարի կարևոր շեշտադրումների մասին

Բլինքենը Արարատ Միրզոյանին և Ջեյհուն Բայրամովին կոչ է արել մինչև ամսվա վերջ կրկին հանդիպել. Պետդեպը՝ եռակողմ հանդիպմանը պետքարտուղարի կարևոր շեշտադրումների մասին
Միջազգային
10:23, 20 сентябрь 2022
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպմանը կոչ է արել կանխել ռազմական գործողությունները և վերադառնալ հակամարտության խաղաղ կարգավորմանը, հաղորդել է ԱՄՆ Պետդեպարտամենտը։

«Բլինքենն իր ցավակցությունն է հայտնել մարդկային զոհերի կապակցությամբ և ընդգծել հետագա ռազմական գործողությունները կանխելու անհրաժեշտությունը՝ շեշտելով խաղաղ գործընթացին վերադառնալու կարևորությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ։ 

Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, «նրանք քննարկել են հետագա քայլերը, և պետքարտուղարը կողմերին կոչ է արել կրկին հանդիպել մինչև ամսվա վերջ»։ 

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպմանը հայտարարել է միջազգային մեխանիզմների ներդրման անհրաժեշտության մասին Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերի միջև հետագա սրացումներից խուսափելու համար, ինչպես նաև այն մասին, որ Ադրբեջանի զինված ուժերը պետք է դուրս բերվեն Հայաստանի ինքնիշխան տարածքից։

Հանդիպումը կայացել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի շրջանակներում: