Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մոսկվայից Երևան ավիատոմսերը սպառվել են՝ ՌԴ-ում մասնակի մոբիլիզացիա հայտարարելուց հետո

Մոսկվայից Երևան ավիատոմսերը սպառվել են՝ ՌԴ-ում մասնակի մոբիլիզացիա հայտարարելուց հետո
Միջազգային
16:08, 21 сентябрь 2022
Մոսկվայից Երևան, Ստամբուլ, Բաքու և մոտակա երկրների այլ քաղաքներ չվերթների ավիատոմսերը սպառվել են Ռուսաստանում մասնակի մոբիլիզացիա հայտարարելուց հետո, գրում է РБК-ն։

Aviasales ծառայության տվյալներով՝ Մոսկվայից Ստամբուլ ուղիղ չվերթի տոմս այժմ կարելի է գնել սեպտեմբերի 23-ից ոչ շուտ, այն արժե 76 հազար ռուբլի։ Մոսկվայից Երևան տոմսերը հասանելի են միայն սեպտեմբերի 24-ին(62 հազար ռուբլի):

Մոսկվայից Բաքու ուղիղ չվերթի տոմս «Աերոֆլոտ»-ից կարելի է գնել ևս սեպտեմբերի 23-ից ոչ շուտ՝ 74,5 հազար ռուբլով։