Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայաստանի դեմ ագրեսիան դատապարտող ադրբեջանցի քաղաքական գործիչների նկատմամբ Ադրբեջանում արշավ է սկսվել՝ «ճանաչիր դավաճանին» հեշթեգով

Հայաստանի դեմ ագրեսիան դատապարտող ադրբեջանցի քաղաքական գործիչների նկատմամբ Ադրբեջանում արշավ է սկսվել՝ «ճանաչիր դավաճանին» հեշթեգով
Միջազգային
16:39, 25 сентябрь 2022
Հայաստանի հետ հակամարտության վերջին սրացումների ֆոնին Ադրբեջանում արշավ է սկսվել «ճանաչիր դավաճանին» հեշթեգով՝ ընդդեմ հայտնի քաղաքական գործիչների, ակտիվիստների, լրագրողների, ովքեր դատապարտել են ռազմական գործողությունները, որոնք ի տարբերություն 2020թ. պատերազմի՝ արդեն տեղի են ունեցել Հայաստանի տարածքում։ Բայց արշավը կարծես թե բարեհաջող չի անցել։ Այս մասին հայտնում է BBC-ն:

Facebook-ում հայտնվել է #xainitanı (թարգմանաբար՝  «ճանաչիր դավաճանին») հեշթեգը, որտեղ հրապարակվել են հայտնի հասարակական գործիչների ավատարները, ովքեր համաձայն չեն Ադրբեջանի գործողությունների հետ՝ կապված Հայաստանի սահմանին սրացման հետ։ 

Լուսանկարների տակ ներկայացված են մեջբերումներ սոցցանցերում նրանց ստատուսներից, իսկ բուն լուսանկարների վրա կարմիր դրոշմ կա՝ «Ճանաչենք դավաճանին» մակագրությամբ։ 

Արշավի հեղինակները, ըստ ամենայնի, իշխող «Նոր Ադրբեջան» կուսակցության ներկայացուցիչներն են: