Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ճապոնիան ընդլայնել է ՌԴ-ի դեմ պատժամիջոցները՝ արգելելով քիմիական զենքի հետ կապված ապրանքների մատակարարումները

Ճապոնիան ընդլայնել է ՌԴ-ի դեմ պատժամիջոցները՝ արգելելով քիմիական զենքի հետ կապված ապրանքների մատակարարումները
Միջազգային
11:15, 26 сентябрь 2022
Ճապոնիայի իշխանությունները հաստատել են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթը՝ Ուկրաինայում իրավիճակի պատճառով։ Նոր սահմանափակումների տակ են հայտնվել 21 կազմակերպություններ, որոնք կապված են պաշտպանական արդյունաբերության հետ։
Տոկիոն արգելք է սահմանել այնպիսի ապրանքների մատակարարման վրա, որոնք առնչություն ունեն քիմիական զենքի արտադրության հետ։ Այս մասին տեղեկացրել է պետության էկոնոմիկայի, առևտրի և արդյունաբերության նախարարությունը։
Այսպես, պատժամիջոցների տակ են հայտնվել «Մոսէլեկտրոնպրոյեկտ» ԲԲԸ-ն, «Էտալոն» գիտաարտադրական միավորումը, «Էներգիա» ԲԲԸ-ն, «Կուրչատովի ինստիտուտ» Ազգային գիտահետազոտական կենտրոնի  Ա. Ի. Ալիխանովի անվան տեսական և փորձարարական ֆիզիկայի ինստիտուտը: 
Նոր պատժամիջոցներն ուժի մեջ մտնեն հոկտեմբերի 3-ից: