Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Թող փախչեն՝ 25 հազարը, դե 30 հազարը, լավ՝ 50 հազարը, բայց Ռուսաստանն ունի 25 մլն-ի մոբիլիզացիոն ռեսուրս». Լուկաշենկոն՝ Պուտինին

«Թող փախչեն՝ 25 հազարը, դե 30 հազարը, լավ՝ 50 հազարը, բայց Ռուսաստանն ունի 25 մլն-ի մոբիլիզացիոն ռեսուրս». Լուկաշենկոն՝ Պուտինին
Միջազգային
14:14, 26 сентябрь 2022
Բելառուսն ու Ռուսաստանը չեն հանդուրժի արևմտյան երկրների կողմից նվաստացումը: Այս մասին երկուշաբթի օրը հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն՝ Սոչիում իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը։

«Ոչ ոք չի հանդուրժելու նվաստացումը: Ռուսաստանը հսկայական երկիր է, ի՞նչ նվաստացում կարող է լինել»,- ասել է Լուկաշենկոն:  
Նա հայտարարել է, որ ներմուծման փոխարինման ոլորտում Ռուսաստանի Դաշնության հետ համատեղ նախագծերը թույլ կտան փոխարինել ապրանքները, որոնք նախկինում մատակարարվում էին ոչ բարեկամ երկրներից։ «Մեզ մոտ նորմալ է ստացվում նաև ներմուծման փոխարինման հարցում: Մենք կթռչենք մեր սեփական ինքնաթիռներով՝ և՛ ռազմական, և՛ քաղաքացիական: Մենք կերթևեկենք մեր սեփական մեքենաներով: Ոչ մի վախ չկա»,- ասել է Լուկաշենկոն:

Բելառուսի և Ռուսաստանի կառավարությունները ժամանակին կատարում են երկու երկրների նախագահների կողմից իրենց տրված բոլոր հանձնարարականները, հայտարարել է նա։

Անդրադառնալով Ռուսաստանում տեղի ունեցող մոբիլիզացիայի թեմային՝ Լուկաշենկոն հայտարարել է. «Ռուսաստանն ունի 25 մլն-ի մոբիլիզացիոն ռեսուրս: Լավ, թող փախչեն՝ 25 հազարը, դե 30 հազարը, լավ՝ 50 հազարը: Իսկ ի՞նչ է, եթե նրանք այստեղ մնային, լինելո՞ւ էին մեր մարդիկ: Դե թող փախչեն»: