Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Իրկուտսկի մարզում կրակել են զինկոմին. նա ծայրահեղ ծանր վիճակում է

Իրկուտսկի մարզում կրակել են զինկոմին. նա ծայրահեղ ծանր վիճակում է
Միջազգային
14:35, 26 сентябрь 2022
Ուստ-Իլիմսկում երիտասարդ տղամարդը կրակ է բացել զինկոմիսարիատում, հայտնել է Իրկուտսկի մարզի նահանգապետ Իգոր Կոբզևը։ Նրա խոսքով՝ վիրավորվել է զինկոմ Ալեքսանդր Ելիսեևը։ Նրան ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք, բժիշկները պայքարում են նրա կյանքի համար։
 
Կրակողը ձերբակալվել է: Կոբզևը տեղի ունեցածն անվանել է «արտակարգ դեպք»:

«Ես հանձնարարել եմ ուժեղացնել անվտանգության միջոցառումները: Բոլորին խնդրում եմ հանգստություն պահպանել»,- հավելել է նահանգապետը։ 

Տարածաշրջանի առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից «Ինտերֆաքս»-ին հայտնել են, որ տուժածի վիճակը գնահատվում է ծանր։ «Նա ծանր վիճակում է, վերակենդանացման բաժանմունքում»,- ասել է գերատեսչության ներկայացուցիչը:  
Տեղի 25-ամյա բնակչի նկատմամբ հարուցվել է քրեական գործ Ռուսաստանի Դաշնության Քրեական օրենսգրքի 317-րդ հոդվածով (իրավապահի մարմնի աշխատակցի կյանքի նկատմամբ ոտնձգություն) և 222-րդ հոդվածով (ապօրինի զենք-զինամթերքի ձեռքբերում, պահում, տեղափոխում կամ կրում), ասվում է հաղորդագրության մեջ:  

Դեպքի վայրում աշխատում է օպերատիվ-քննչական խումբը։ Կասկածյալը հարցաքննվում է, պարզում են հանցագործության դրդապատճառները: