Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Պեսկովը Իժևսկի դպրոցում կատարվածը համարել է ահաբեկչություն, որն իրականացրել է նեոֆաշիստ

Պեսկովը Իժևսկի դպրոցում կատարվածը համարել է ահաբեկչություն, որն իրականացրել է նեոֆաշիստ
Միջազգային
16:30, 26 сентябрь 2022
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը Իժևսկի թիվ 88 դպրոցի վրա կատարված հարձակումն անվանել է ահաբեկչություն և հավելել, որ, ըստ ամենայնի, այն կարող էր կատարել նեոֆաշիստական կազմակերպության կողմնակիցը։
Ահաբեկչությունն իրականացվել է «անձի կողմից, որն, ըստ ամենայնի, պատկանում է նեոֆաշիստական կազմակերպության կամ խմբավորման», ասել է Պեսկովը սեպտեմբերի 26-ին կայացած ճեպազրույցում։

Հիշեցնենք, որ այսօր առավոտյան անհայտ անձը կրակ է բացել Իժևսկի Պուշկինսկայա փողոցում գտնվող թիվ 88 դպրոցում։ Անհայտ անձը ներթափանցել է դպրոց՝ սպանելով անվտանգության աշխատակցին։ Ինչպես հայտնել են Քննչական կոմիտեից, Իժևսկի թիվ 88 դպրոցում տեղի ունեցած հրաձգության զոհերի թիվը հասել է 13-ի։ Հարձակման զոհերի թվում են յոթ երեխաներ։ Վիրավորվել են նաև 14 երեխա և 7 մեծահասակ։