Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Էրդողանն ու Ալիևը հայերին անվանում են «սրի մնացորդներ» և ցանկանում են ավարտին հասցնել ցեղասպանությունը․ Բուայե

Էրդողանն ու Ալիևը հայերին անվանում են «սրի մնացորդներ» և ցանկանում են ավարտին հասցնել ցեղասպանությունը․  Բուայե
Միջազգային
14:08, 27 сентябрь 2022
Ֆրանսիայի Սենատի պատգամավոր Վալերի Բուայեն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Ֆրանսիա կատարած այցի շրջանակում պատասխանել է ֆրանսիական cnews.fr-ի հարցերին ու դատապարտել Էրդողանի ցեղասպանական ծրագիրը, փոխանցում է Factor.am-ը։
«Այն, ինչ ուզում են անել Ալիևը և նրա դաշնակից Էրդողանը, գործն ավարտին հասցնելն է, նրանք հայերին անվանում են «սրի մնացորդներ» և ցանկանում են ավարտին հասցնել ցեղասպանությունը»,- լրագրողի հարցին ի պատասխան՝ ասել է Վալերի Բուայեն։