Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԼՂ հիմնախնդիրը մնում է չլուծված, քանի որ չեն կարգավորվել հակամարտության հիմքում ընկած խնդիրները. Արարատ Միրզոյան

Այսօր՝ սեպտեմբերի 27-ին, Երևանում կայացավ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Դենդիասի համատեղ ասուլիսը։   

Արարատ Միրզոյանն ընդգծեց, որ ի թիվս այլ հարցերի՝ անդրադարձել են նաև Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման գործընթացին: «Ցանկանում եմ հիշեցնել, որ 2 տարի առաջ այս օրն էր, երբ Ադրբեջանը լայնածավալ ագրեսիա սանձազերծեց ԼՂ-ի և նրա ժողովրդի դեմ։ Այսօր՝ 2 տարի անց, հիմնախնդիրը մնում է չլուծված, քանի որ չեն կարգավորվել հակամարտության հիմքում ընկած խնդիրները»,- ասաց ՀՀ ԱԳ նախարարը։
 
Արարատ Միրզոյանը նշեց նաև, որ որպես միջազգային հանրության պատասխանատու անդամ Հայաստանը մերժում է ուժի կիրառման և ուժի կիրառման սպառնալիքի միջոցով խնդիրները լուծելու մոտեցումը և հաստատում է հանձնառությունը՝ խաղաղ բանակցությունների միջոցով տարածաշրջանում հաստատելու կայունություն ու խաղաղություն։