Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ղազախստանում դադարեցվում է մի շարք ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը

Ղազախստանում դադարեցվում է մի շարք ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը
Միջազգային
13:26, 28 сентябрь 2022
Ղազախական Beeline կապի օպերատորը հոկտեմբերի 5-ից դադարեցնում է մի շարք ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը հանրապետությունում։ Մասնավորապես, դադարեցվում է հետևյալ հեռուստաալիքների հեռարձակումը.  «Դոմ կինո», «Պոբեդա», O!, «ԱՊՀ առաջին ալիք», «ՆՏՎ Միր», «Կարուսել International», «Ռոսիա 24», «Ռոսիա Կ» և այլն:  

Ղազախստանում ռուսական հեռուստաալիքների հեռարձակման դադարեցումը Beeline-ի կողմից թելադրված է տնտեսական պատճառներով, ոչ թե քաղաքական, կարծում է Ղազախստանի տեղեկատվության և հասարակական զարգացման նախարար Դարխան Կիդիրալին։
«Beeline ընկերությունը նայում է տնտեսական կոնյունկտուրային, լսարանին, գովազդին, հնարավոր է կան և այլ պատճառներ: Բայց ես չեմ կարծում, որ դրա համար կային քաղաքական հիմքեր: Դա մասնավոր ընկերություն է»,- ասել է Կիդիրալին լրագրողներին: 

«Նրանք վերլուծում են իրենց օգտատերերի նախասիրությունները, բացահայտում են իրենց լսարանը, ուստի կայացնում են մասնավոր որոշումներ»,- մեկնաբանել է նախարարը։ 

Ընկերությունը չի հստակեցրել հեռարձակման դադարեցման պատճառները: