Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Նիկոլ Փաշինյանը՝ հրադադարի շուրջ բանակցությունների մասին

Նիկոլ Փաշինյանը՝ հրադադարի շուրջ բանակցությունների մասին
Միջազգային
12:27, 14 апрель 2021
Ես ուզում եմ ձեզ հիշեցնել, որ ամենաբարձր մակարդակով երեք անգամ ունեցել ենք հրադադարի  վերաբերյալ պաշտոնական հայտարարություններ և պայմանավորվածություններ։ Այդ մասին այսօր ԱԺ-ում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա հիշեցրել է, որ առաջին պայմանավորվածությունը տեղի է ունեցել հոկտեմբերի 10-ին՝ Մոսկվայում, և արտաքին գործերի նախարարների հանդիպման արդյունքում ընդունվել է  հետևյալ հայտարարությունը․ «Ռուսաստանի Դաշնության ,Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները հայտարարում են՝ ի պատասխան ՌԴ նախագահի Վլադիմիր Պուտինի ուղերձի և համապատասխան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի՝ կողմերը համաձայնեցին ստորև ներկայացված քայլերի շուրջ։

1․ 2020 թվականի հոկտեմբերի 10-ի, ժամը 22․00-ից մարդասիրական նպատակներով հայտարարվում է  կրակի դադարեցման մասին ռազմագերիների և պահվող այլ անձանց, զոհվածների մարմինների փոխանակման համար Կարմիր խաչի միջազգային կոմիտեի մջնորդությամբ և վերջինիս չափանիշների համաձայն։  

2․ կրակի դադարեցման հստակ պարամետրերը կհամաձայնեցվեն հավելյալ

3․ ՀՀ-ի և Ադրբեջանի Հանրապետությունը ԵԱՀԿ ՄԽ համանախագահների միջնորդությամբ կարգավորման հիմնարար սկզբունքների հիման վրա ձեռնամուխ են լինելու առարկայական բանակցությունների խաղաղ կարգավորմանը շուտափույթ հասնելու նպատակով։ Կողմերը վերահաստատում են բանակցային գործընթացի ձևաչափի փոփոխությունը»։ Այնուհետև վարչապետը մանրամասնում է, որ հրադադարը տեղի չի ունեցել այն պարզ պատճառով, որ Ադրբեջանը չի պահպանել հրադադարը՝ Թուրքիայի այն հայտարարությունների ֆոնին, որ իրենց կարծիքով Ադրբեջանը չպետք է պահպանի հրադադարը։

   Վարչապետը նշեց, որ հաջորդ նման պայմանավորվածությունը տեղի է ունեցել 2020 թվականի հոկտեմբերի 18-ին՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի միջնորդությամբ, հրադադարը չի պահպանվել կրկին Ադրբեջանի կողմից։

Հրադադարի մասին հաջորդ պայմանավորվածությունը ձեռք  է բերվել 2020թ․ հոկտեմբերի 26-ին, այս անգամ արդեն ԱՄՆ –ի միջնորդությամբ։ Վարչապետը նաև հիշեցրեց, որ բոլոր երեք հայտարարություների մեջ հղում է արված հոկտեմբերի 10-ին Մոսկվայում արված հայտարարությանը, որտեղ արձանագրվում է, որ բանակցային գործընթացը պետք է տեղի ունենա ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում և ֆորմատի փոփոխություն տեղի չի ունենում, բայց հերթական հայտարարությունից հետո հրադադարը նույնպես չի պահպանվել Ադրբեջանի կողմից։