Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Շվեդիայում հայտնաբերել են «Հյուսիսային հոսք» գազամուղից չորրորդ արտահոսքը

Շվեդիայում հայտնաբերել են «Հյուսիսային հոսք» գազամուղից չորրորդ արտահոսքը
Միջազգային
11:30, 29 сентябрь 2022
Շվեդիայի առափնյա պահպանությունը չորրորդ արտահոսքն է հայտնաբերել «Հյուսիսային հոսք» գազամուղի համակարգից։ Այս մասին գրում են շվեդական Aftonbladet և Svenska Dagbladet պարբերականները։

Շվեդիայի ծովային վարչակազմի տվյալներով՝ խոսքը «Հյուսիսային հոսք-2» գազամուղից արտահոսքի մասին է։ Արտահոսքի վայրը գտնվում է Շվեդիայի տնտեսական գոտում։ Գազի պղպջակների հատվածի տրամագիծը, որոնք բարձրանում են արտահոսքի վերին մակերես, 200 մետր է:

«Այս արտահոսքի մասին ի սկզբանե հայտնի չէր։ (Գազի պղպջակների ամպը) տեսանելի չէր ռադարների վրա, քանի որ այն ավելի փոքր է (քան մյուս արտահոսքերի վայրերում): Առափնյա պահպանությունը այն տեսել է, երբ նավով և ինքնաթիռով ուսումնասիրել է տարածքը»,- ասել է Շվեդիայի ծովային վարչակազմի ներկայացուցիչը: 

Գերատեսչությունը չի հստակեցրել, թե չորրորդ արտահոսքի հայտնաբերումը նշանակո՞ւմ է արդյոք, որ «Հյուսիսային հոսք» գազամուղների բոլոր չորս գծերը վնասված են։

Իր հերթին, շվեդ սեյսմոլոգ Բորն Լունդը, ով ավելի վաղ հայտնել էր «Հյուսիսային հոսք»-ից արտահոսքի վայրերում երկու պայթյունների մասին, Aftonbladet-ին հայտնել է, որ կարող էր լինել երեք պայթյուն։ Դրա մասին է վկայում երկրորդ պայթյունից հետո սեյսմիկ ալիքների բնույթը։ Երրորդ պայթյունը կարող էր տեղի ունենալ դրանից 10 վայրկյան անց, ենթադրում է Լունդը։