Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ադրբեջանը պետք է անհապաղ դադարեցնի ռազմական հարձակումները Հայաստանի վրա. իշխող կուսակցությունից Բունդեսթագի պատգամավոր

Ադրբեջանը պետք է անհապաղ դադարեցնի ռազմական հարձակումները Հայաստանի վրա. իշխող կուսակցությունից Բունդեսթագի պատգամավոր
Միջազգային
19:00, 29 сентябрь 2022
Իշխող Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունից Բունդեսթագի պատգամավոր Դիտմար Նիետանը հայտարարել է, որ Ադրբեջանը պետք է անհապաղ դադարեցնի ռազմական հարձակումները Հայաստանի վրա։ Այս մասին պատգամավորն ասել է այսօր ՀՀ դեսպան Վիկտոր Ենգիբարյանի հետ հանդիպմանը։

«Մենք համաձայնել ենք, որ Ադրբեջանի կողմից լայնածավալ ռազմական գործողությունների միջոցով ոտնձգությունը Հայաստանի սահմանների և տարածքների նկատմամբ անընդունելի է։ Միայն Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունները կայուն խաղաղ կարգավորմամբ և վերջնարդյունքում Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերջնական կարգավորմամբ կհանգեցնեն նրան, որ երկու երկրների ժողովուրդներն ապագայում կապրեն խաղաղության մեջ»,- գրել է Նիետանը Facebook-ի իր էջում։
Գերմանացի պատգամավորը դեսպանին հաստատել է իր հանձնառությունը՝ աշխատելու, որպեսզի թե՛ Բունդեսթագը, թե՛ Դաշնային կառավարությունը հստակ արձանագրեն, որ ռազմական գործողություններն ու ոտնձգությունները Հայաստանի տարածքում անընդունելի են և պետք է անհապաղ դադարեցվեն։