Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Լեհաստանում ՌԴ դեսպանին կանչել են երկրի ԱԳՆ՝ հանրաքվեների պատճառով

Լեհաստանում ՌԴ դեսպանին կանչել են երկրի ԱԳՆ՝ հանրաքվեների պատճառով
Միջազգային
11:44, 03 октябрь 2022
Լեհաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Անդրեևին կանչել են հանրապետության ԱԳՆ՝ ԴԺՀ-ն, ԼԺՀ-ն, Զապորոժիեի և Խերսոնի մարզերը Ռուսաստանին միացնելու որոշման պատճառով։ Այս մասին երկուշաբթի TVN24 հեռուստաալիքի եթերում հայտարարել է Լեհաստանի արտաքին գործերի փոխնախարար Մարչին Պշիդաչը։
«Ռուսաստանի հետ հարաբերություններն այսօր ըստ էության սառեցված են, չկան ոչ մի դիվանագիտական շփումներ՝ բացառությամբ հանդիպումների, երբ ես կամ նախարարը կանչում ենք դեսպան Անդրեևին։ Այսօր նման հանդիպում կկայանա. ժամը 11:00-ին (Մոսկվայի ժամանակով՝ 12:00 -ին) դեսպան Սերգեյ Անդրեևը կլինի ԱԳՆ-ում՝ կապված Ռուսաստանի նախորդ շաբաթվա գործողությունների հետ»,- ասել է նա՝ պարզաբանելով, որ խոսքը ԴԺՀ-ում, ԼԺՀ-ում, Զապորոժիեի և Խերսոնի մարզերում հանրաքվեների անցկացման մասին է։ 
 
Պշիդաչի խոսքով՝  հանդիպման ժամանակ լեհական կողմը դեսպանին բողոք կհայտնի այդ տարածաշրջանները Ռուսաստանին միացնելու կապակցությամբ և կհայտարարի նման որոշումը չճանաչելու մասին։
 
Ինչպես նշել է Լեհաստանի ԱԳՆ ներկայացուցիչը, այդպես է գործում ոչ միայն հանրապետությունը. «Մենք պայմանավորվել ենք եվրոպական մակարդակով մեր գործընկերների հետ, որ բոլորը միաժամանակ, մոտավորապես նույն օրը նման դիրքորոշում ներկայացնեն (Ռուսաստանի Դաշնության) դեսպաններին <...>»,- նշել է նա։

Պատասխանելով հարցին, թե Լեհաստանը նախատեսո՞ւմ է արդյոք պերսոնա նոն գրատա հայտարարել հանրապետությունում ՌԴ դեսպանին, Պշիդաչը հայտնել է, որ երկուշաբթի դա տեղի չի ունենա։ «Այսօր ես նման բան չեմ ասի»,- ասել է նա։ «Մենք նման որոշումները քննարկում ենք ԵՄ-ում և ՆԱՏՕ-ում մեր դաշնակիցների հետ: Եթե բոլոր եվրոպական և եվրաատլանտյան դաշնակիցների հետ միասին գանք այն եզրակացության, որ նման քայլերն անհրաժեշտ են և ձեռնտու, ապա մենք դրանք կանենք»,- հավելել է փոխնախարարը: 
 Նրա խոսքով՝ չի կարող լինել իրավիճակ, երբ նման քայլեր ձեռնարկի Լեհաստանը, իսկ Գերմանիան կամ Ֆրանսիան շարունակեն ռուսների հետ քննարկել, օրինակ, հետագա business as usual-ը: «Հնարավոր է գա այն պահը, երբ դա կարվի տարածաշրջանային մասշտաբով»,- չի բացառել նա: