Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՆԱՏՕ-ի հետախուզությունը նախազգուշացրել է «Պոսեյդոն» միջուկային անօդաչուի հնարավոր արձակման մասին. la Repubblica

ՆԱՏՕ-ի հետախուզությունը նախազգուշացրել է «Պոսեյդոն» միջուկային անօդաչուի հնարավոր արձակման մասին. la Repubblica
Միջազգային
12:23, 03 октябрь 2022
ՆԱՏՕ-ի հետախուզությունը դաշինքի հրամանատարությանը նախազգուշացրել է «Պոսեյդոն» ստորջրյա անօդաչու սարքի հնարավոր փորձարկումների մասին, գրում է իտալական la Repubblica թերթը։
 
Պարբերականը նշել է, որ հատուկ ծառայությունների հաշվետվության մեջ ասվում է Կարայի ծովում «Բելգորոդ» բազմաթիրախային միջուկային սուզանավի տեղաշարժերի մասին, որտեղ, իբր, կարող են տեղի ունենալ միջուկային անօդաչուի արձակումներ։

««Պոսեյդոնը» կարող է ռադիոակտիվ ցունամի առաջացնել, որը ունակ է երկրի երեսից ջնջել այնպիսի մեգապոլիսներ, ինչպիսիք են Նյու Յորքը կամ Լոս Անջելեսը»,- ասվում է հրապարակման մեջ:

Թերթը նշել է, որ ԱՄՆ-ի տիրապետության ներքո գտնվող ինֆրակարմիր հաղորդիչներով արբանյակները չեն տեսնում, թե ինչ է կատարվում ծովի խորքում. «Պոսեյդոնը» նախագծված է այնպես, որպեսզի ճառագայթի քիչ ջերմություն և անաղմուկ շարժվի ժամում ավելի քան հարյուր կիլոմետր արագությամբ։
«Նույնիսկ փորձարկման մասին հասարակ հայտարարությունը Կրեմլին հնարավորություն կտա ցուցադրել եզակի կարողությունը Արևմուտքի հետ քաշքշուկի մեջ. զենք, որի դեմ պաշտպանություն չկա»,- գրում է la Repubblica-ն:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն առաջին անգամ հայտարարել է «Պոսեյդոնի» մշակման մասին 2018 թվականին Դաշնային ժողովին հղված ուղերձում: Նրա խոսքով՝ նման անօդաչուները կարող են զինվել ինչպես սովորական, այնպես էլ միջուկային զինամթերքով, ինչը թույլ կտա խոցել ամենատարբեր թիրախներ, այդ թվում՝ ավիակիր խմբավորումներ, առափնյա ամրություններ և ենթակառուցվածքներ։