Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կադիրովը հայտարարել է իր երեք անչափահաս որդիներին հատուկ ռազմական գործողության գոտի ուղարկելու մասին

Կադիրովը հայտարարել է իր երեք անչափահաս որդիներին հատուկ ռազմական գործողության գոտի ուղարկելու մասին
Միջազգային
14:46, 03 октябрь 2022
Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի երեք անչափահաս որդիները շուտով կմեկնեն Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության գոտի։ Այս մասին Կադիրովը գրել է իր Telegram-ալիքում։

«Իրենց իսկական մարտում ցույց տալու ժամանակը եկել է, և նրանց այդ ձգտումը ես միայն ողջունում եմ։ Շուտով նրանք կգնան առաջնագիծ և կլինեն շփման գծի ամենաբարդ հատվածներում»,- հայտարարել է Կադիրովը։