Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կադիրովն իրավունք ունի իր տեսակետը հայտնելու. Պեսկովը՝ միջուկային զենք կիրառելու Չեչնիայի ղեկավարի առաջարկի մասին

Կադիրովն իրավունք ունի իր տեսակետը հայտնելու. Պեսկովը՝ միջուկային զենք կիրառելու Չեչնիայի ղեկավարի առաջարկի մասին
Միջազգային
14:50, 03 октябрь 2022
Ռուսաստանի կողմից միջուկային զենքի օգտագործումը հնարավոր է միայն դոկտրինի դրույթներին համապատասխան։ Այս մասին, արձագանքելով Ռամզան Կադիրովի հայտարարությանը, ասել է Կրեմլի պաշտոնական  ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը: Նրա խոսքերը մեջբերել է ՏԱՍՍ-ը։
 
Հոկտեմբերի 1-ին Կրասնի Լիմանից ռուսական զորքերի դուրսբերումից հետո Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը հայտարարել էր, որ իշխանությունները պետք է կայացնեն «արմատական միջոցներ»։ Մասնավորապես, պետք է դիտարկել փոքր հզորությամբ միջուկային զենքի կիրառման և երկրի մի շարք տարածաշրջաններում ռազմական դրություն մտցնելու հնարավորությունը, կարծում է նա։

«Տարածաշրջանների ղեկավարներն իրավասություն ունեն իրենց տեսակետը հայտնելու, գնահատականներ տալու։ Չէ՞ որ նրանք ռուսական ամբողջ տարածաշրջանների ղեկավարներ են, այդ թվում՝ Ռամզան Կադիրովը, որը, ինչպես գիտեք, հատուկ ռազմական գործողության հենց սկզբից շատ բան է արել և մեծ ներդրում է ունեցել անցկացման (հատուկ գործողության) մեջ»,- ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը։ 
Նրա կարծիքով՝ հույզերը չպետք է ղեկավարեն նույնիսկ դժվարին պահերին: