Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Լիտվան պերսոնա նոն գրատա է հայտարարել ՌԴ գործերի ժամանակավոր հավատարմատարին

Լիտվան պերսոնա նոն գրատա է հայտարարել ՌԴ գործերի ժամանակավոր հավատարմատարին
Միջազգային
15:57, 03 октябрь 2022
Լիտվայում Ռուսաստանի Դաշնության գործերի ժամանակավոր հավատարմատար Սերգեյ Ռյաբոկոնն այս երկրում հայտարարվել է պերսոնա նոն գրատա։ Այս մասին այսօր հայտնել է Լիտվայի ԱԳՆ-ն։

«Հոկտեմբերի 3-ին Լիտվայում Ռուսաստանի Դաշնության դեսպանատան ներկայացուցիչը կանչվել է արտաքին գործերի նախարարություն, նրան հանձնվել է նոտա ՌԴ գործերի ժամանակավոր հավատարմատար Սերգեյ Ռյաբոկոնին պերսոնա նոն գրատա հայտարարելու մասին»,- նշվում է գերատեչության կայքում հրապարակված հայտարարության մեջ։ 

Ինչպես նշել է ԱԳՆ-ն, որոշումն ընդունվել է՝ հաշվի առնելով պատասխանատու ատյանների տեղեկատվությունը, որոնք եկել են այն եզրակացության, որ վերջին ժամանակներս գործերի ժամանակավոր հավատարմատարի գործունեությունն ու արտահայտությունները «չեն համապատասխանում դիվանագետի կարգավիճակին և մեկնաբանվում են որպես միջամտություն ընդունող երկրի գործերին», այսինքն՝ Լիտվային։
Դիվանագետին հանձնարարվել է հինգ օրվա ընթացքում լքել երկիրը։