Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՌԴ նոր տարածաշրջաններում չի արգելվի ուկրաիներենի ուսուցումը

ՌԴ նոր տարածաշրջաններում չի արգելվի ուկրաիներենի ուսուցումը
Միջազգային
13:20, 04 октябрь 2022
Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետություններում, Զապորոժիեի և Խերսոնի մարզերում այլ լեզուների, այդ թվում՝ ուկրաիներենի ուսուցումը չի արգելվելու։ Այս մասին երեքշաբթի լրագրողներին հայտնել է ՌԴ փոխարտգործնախարար Եվգենի Իվանովը։

«Պայմանագրերում գրված է, որ պետական լեզուն ռուսերենն է: Ուսուցումը չի արգելվելու»,- ասել է նա՝ նշելով, որ խոսքը նաև ուկրաիներենի մասին է։ 

Փոխնախարարի խոսքով՝ Ռուսաստանի նոր տարածաշրջաններն ինքնուրույն են որոշելու այս և այլ լեզուների ուսումնասիրությունը։

Սեպտեմբերի 23-27-ը ԴԺՀ-ում և ԼԺՀ-ում, Զապորոժիեի և Խերսոնի մարզերում անցկացվել են հանրաքվեներ Ռուսաստանի Դաշնության կազմի մեջ ընդգրկվելու հարցով: Սեպտեմբերի 30-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և նշյալ տարածաշրջանների ղեկավարները ստորագրել են պայմանագրեր դրանք Ռուսաստանի Դաշնությանը միացնելու մասին։