Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Պեսկովն արձագանքել է ՀԺ-ի «Ինչ է ուզում Ռուսաստանը» հոդվածին

Պեսկովն արձագանքել է ՀԺ-ի «Ինչ է ուզում Ռուսաստանը» հոդվածին
Միջազգային
14:59, 04 октябрь 2022
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը «անհեթեթություն» է որակել ՀԺ-ի «Ինչ է ուզում Ռուսաստանը․ ի գիտություն Վեհափառ հայրապետի, երեք նախագահների և փորձագիտական հանրության» վերտառությամբ հոդվածին։

«Ոչ, դա հերթական անհեթեթությունն է»,- լրագրողներին ասել է Պեսկովը՝ ի պատասխան տվյալ հրապարակումը մեկնաբանելու լրագրողների խնդրանքի:  
Հիշեցնենք, որ Armtimes.com-ը հոդված էր հրապարակել, որում, մասնավորապես, ասված է․ «Ռուսաստանը Հայաստանից համարյա ուզում է այն, ինչ ուզում է Ուկրաինայից, որ այն դառնա «Ռուսաստան-Բելառուս» միութենական պետության կամ Ռուսաստանի մաս»։ 

Հիշեցնենք նաև, որ Պեսկովը երկու-երեք ամիս առաջ նույն բառով էր բնութագրել ՌԴ-ում մոբիլիզացիա հայտարարելու մասին լուրերը։