Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Պուտինը ստորագրել է օրենքներ նոր տարածքները ՌԴ կազմի մեջ ներառելու մասին

Պուտինը ստորագրել է օրենքներ նոր տարածքները ՌԴ կազմի մեջ ներառելու մասին
Միջազգային
14:49, 05 октябрь 2022
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է դաշնային սահմանադրական օրենքներ Ռուսաստանի կազմի մեջ նոր տարածքների ընդունման և Դաշնության նոր սուբյեկտների ձևավորման մասին։ Փաստաթղթերը հրապարակված են իրավական տեղեկատվության ինտերնետ-պորտալում։

Ռուսաստանի կազմի մեջ են մտել ԼԺՀ-ն, ԴԺՀ-ն, Զապորոժիեի և Խերսոնի մարզերը: Դա տեղի է ունեցել հանրաքվեներից հետո, որ կայացել են սեպտեմբերի 23-27-ը:

Հրապարակվել են նաև հրամաններ Լեոնիդ Պասեչնիկին Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար նշանակելու մասին, Դենիս Պուշիլինին՝ Դոնեցկի մարզի, Եվգենի Բալիցկին՝ Զապորոժիեի մարզի, Վլադիմիր Սալդոյին՝ Խերսոնի մարզի։ Նրանք բոլորը ժամանակավորապես կղեկավարեն տարածաշրջանները՝ մինչև ընտրված ղեկավարների պաշտոնին անցնելը։