Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայտնի է Ղրիմի կամրջի վրա պայթած բեռնատարի երթուղին. այն անցել է նաև Հայաստանով

Հայտնի է Ղրիմի կամրջի վրա պայթած բեռնատարի երթուղին. այն անցել է նաև Հայաստանով
Միջազգային
23:44, 09 октябрь 2022
Ղրիմի կամրջի պայթեցման հեղինակները և պատվիրատուները Ուկրաինայի հատուկ ծառայություններն են: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ հավելելով, որ տեղի ունեցածն ահաբեկչություն էր, որի նպատակն է եղել ոչնչացնել Ռուսաստանի Դաշնության կարևոր քաղաքացիական ենթակառուցվածքը:

Այսօր ՌԴ Քննչական կոմիտեի ղեկավար Ալեքսանդր Բաստրիկինը Վլադիմիր Պուտինին զեկուցել է, որ հատուկ ծառայություններն արդեն հաստատել են բեռնատարի երթուղին պայթյունից առաջ. «Դրանք են՝ Բուլղարիան, Վրաստանը, Հայաստանը, Հյուսիսային Օսիան, Կրասնոդարի երկրամասը»,- հայտնում է Kremlin.ru-ն։