Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Աստանայում մեկնարկած ԱՊՀ գագաթնաժողովի նեղ կազմով հանդիպմանը մասնակցում է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը

Աստանայում մեկնարկած ԱՊՀ գագաթնաժողովի նեղ կազմով հանդիպմանը մասնակցում է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը
Միջազգային
10:51, 14 октябрь 2022
Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում մեկնարկել է ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստը, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը։

Բացելով նիստը՝ Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը նշել է, որ ԱՊՀ երկրների առաջնորդների քննարկմանն են ներկայացվել «կարևոր հարցեր, որոնք վերաբերում են հումանիտար գործընկերությանը, անվտանգության ապահովմանը և համագործակցության այլ ուղղությունների»։ 

Ինչպես հաղորդվում է Կրեմլի կայքում, նիստին մասնակցում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Նեղ կազմով հանդիպմանը մասնակցում են նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի նախագահ Տոկաևը, Ղրղզստանի նախագահ Սադիր Ջապարովը, Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը, Թուրքմենստանի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովը, Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևը և Գործադիր կոմիտեի նախագահ՝ ԱՊՀ գործադիր քարտուղար Սերգեյ Լեբեդևը։