Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Պուտինը Նիկոլ Փաշինյանին և Ալիևին հրավիրել է հանդիպել «ցանկացած տեղում, ցանկացած ժամանակ»

Պուտինը Նիկոլ Փաշինյանին և Ալիևին հրավիրել է հանդիպել «ցանկացած տեղում, ցանկացած ժամանակ»
Միջազգային
12:03, 14 октябрь 2022
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին հրավիրել է հանդիպել Ռուսաստանում։

«Ես հաճույքով հրավիրում եմ և՛ Հայաստանի վարչապետին, և՛ Ադրբեջանի առաջնորդին: Դուք կարող եք համաձայնեցնել ամսաթիվը, և ինչպես ես հասկացա, այժմ շահագրգռություն կա հանդիպելու Ռուսաստանում»,- ասել է նա նեղ կազմով ԱՊՀ գագաթնաժողովում։ 
Պուտինը նշել է, որ դա կարող է լինել ցանկացած քաղաք՝ Սոչի, Մոսկվա, Սանկտ Պետերբուրգ՝ «ցանկացած տեղ, ցանկացած ժամանակ»։