Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Սիմֆերոպոլի դատարանը Ղրիմի կամրջի պայթյունի գործով կալանավորել է ՀՀ 3 քաղաքացիների

Սիմֆերոպոլի դատարանը Ղրիմի կամրջի պայթյունի գործով կալանավորել է ՀՀ 3 քաղաքացիների
Միջազգային
13:29, 14 октябрь 2022
Սիմֆերոպոլի Կիևի շրջանային դատարանը հետաքննության պահանջով կալանավորել է Ղրիմի կամրջի պայթյունի քրեական գործով անցնող հինգ անձանց։ Այս մասին «Ինտերֆաքս»-ին հայտնել է իրազեկ աղբյուրը։

«Կասկածյալների առնչությամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը՝ մինչև դեկտեմբերի 8-ը»,- ասել է աղբյուրը։ 
Նրա խոսքով՝ խոսքը Արտեմ Ազատյանի, Գեորգի Ազատյանի, Ռոման Սոլոմկոյի, Վլադիմիր Զլոբեի և Արթուր Թերջանյանի մասին է։ Նրանցից երկուսի փաստաբանները «Ինտերֆաքս»-ին հաստատել են, որ իրենց պաշտպանյալներին կալանավորել են։ Նրանք հրաժարվել են մեկնաբանել գործի այլ մանրամասներ։

Ավելի վաղ ԱԴԾ-ն համարել էր, որ Ուկրաինայի քաղաքացիներ Սոլոմկոն և Զլոբեն, ինչպես նաև Հայաստանի քաղաքացի Թերջանյանը մասնակցել են Բուլղարիայի, Վրաստանի և Հայաստանի տարածքով Ռուսաստան պայթուցիկ սարք ուղարկելու կազմակերպմանը։ Գերատեսչության հաղորդագրության մեջ Արտեմ և Գեորգի Ազատյանները հիշատակված չէին։ Նրանց դերակատարությունն այս գործում պարզ չէ։