Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ չեն բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ. Ադրբեջանի ՊՆ-ն հերթական կեղծ հաղորդագրությունն է տարածել

ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ չեն բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ. Ադրբեջանի ՊՆ-ն հերթական կեղծ  հաղորդագրությունն է տարածել
Միջազգային
11:19, 16 октябрь 2022
«Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերթական կեղծ  հաղորդագրությունն է տարածել այն մասին, թե իբր ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ: 

ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ չեն բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, իսկ Ադրբեջանի ՊՆ նմանօրինակ ապատեղեկատվության ամենօրյա տարածումը ոչ այլ ինչ է, քան արհեստականորեն սահմանային  լարվածություն ստեղծելու  փորձ»,- գրված է ՀՀ ՊՆ հայտարարության մեջ։