Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ամբիոնից հնչում են Մինսկի խմբի համանախագահների հետ բանակցությունների վարման դետալներ, որոնք կարող են վնաս հասցնել Հայաստանի հարաբերություններին․ Տարոն Սիմոնյանը զգուշացնում է

Ամբիոնից հնչում են Մինսկի խմբի համանախագահների հետ բանակցությունների վարման դետալներ, որոնք կարող են վնաս հասցնել Հայաստանի հարաբերություններին․ Տարոն Սիմոնյանը զգուշացնում է
Միջազգային
18:13, 15 апрель 2021
Ազգային ժողովի ամբիոնից հնչում են Մինսկի խմբի համանախագահների հետ բանակցությունների վարման դետալներ, որոնք կարող են վնաս հասցնել այդ պետությունների հետ Հայաստանի հարաբերություններին։ Այս մասին ԱԺ նիստում մտքերի փոխանակման ժամանակ, դիմելով իշխող ուժին, ասաց ԼՀԿ խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը։

«Կլինի՞, որ ընդհանրապես դուք ձեզ արդարացնելու համար մեր արտաքին քաղաքականությանը չվնասեք։ Երեկ այս ամբիոնից հնչում էին Մինսկի խմբի համանախագահների հետ բանակցությունների վարման դետալներ, որոնք կարող են էական վնաս հասցնել ընդհանրապես այդ պետությունների հետ մեր հարաբերություններին։ Կլինի՞ ավարտվի այս պրոցեսը, 20, 30, 50 տարի հետո նոր բանակցային պրոցեսի գաղտնի մասը հրապարակեք, այդ թվում՝ նաև այս ամբիոնից։ Թե՞ հանուն ձեր արադարացման կարելի է նաև հակապետական քայլերի գնալ»,- ասաց Տարոն Սիմոնյանը։