Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԱՄՆ-ը հուսով է, որ ԵՄ առաքելությունը կնպաստի Երևան-Բաքու բանակցությունների գործընթացին

ԱՄՆ-ը հուսով է, որ ԵՄ առաքելությունը կնպաստի Երևան-Բաքու բանակցությունների գործընթացին
Միջազգային
13:53, 20 октябрь 2022
ԱՄՆ-ը հույս ունի, որ ԵՄ առաքելությունը կօգնի Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Պետդեպարտամենտի մամուլի քարտուղարի առաջին տեղակալ Վեդանտ Պատելը։

Պատասխանելով լրագրողի հարցին, թե նա արդյոք համարո՞ւմ է, որ ԵՄ դիտորդական առաքելությունը կկարողանա մեռած կետից առաջ շարժել բանակցային գործընթացը Երևանի և Բաքվի միջև, Պատելն ասել է. «Մենք հուսով ենք: Եվ դա այն է, ինչ պետքարտուղարը և դեսպան Ֆիլիպ Ռիքերը ու այս շենքում այլ անձինք շարունակում են պնդել՝ քննարկելով այս հարցը: Ես չեմ ուզում առաջ ընկնել գործընթացից, բայց, իհարկե, մեր վերջնական նպատակն այստեղ խաղաղ կարգավորումն է և կարգավորումը Հայաստանի ու Ադրբեջանի միջև»: