Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Թուրքիան, համագործակցելով Ադրբեջանի հետ, որոշել է, որ ճիշտ ժամանակն է ստիպելու Հայաստանին գնալ զիջումների, որոնք թույլ կտան հասնելու իրենց վաղեմի նպատակին, որը Հայաստանից ազատվելն է»․ Արմեն Ռուստամյանը՝ ԵԽԽՎ-ում

«Թուրքիան, համագործակցելով Ադրբեջանի հետ, որոշել է, որ ճիշտ ժամանակն է ստիպելու Հայաստանին գնալ զիջումների, որոնք թույլ կտան հասնելու իրենց վաղեմի նպատակին, որը Հայաստանից ազատվելն է»․ Արմեն Ռուստամյանը՝ ԵԽԽՎ-ում
Միջազգային
14:51, 20 октябрь 2022
ՀՅԴ-ն հրապարակել է ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանի ելույթը ԵԽԽՎ-ում`հոկտեմբերի 12-ին Թուրքիայի ստանձնած պարտավորությունների վերաբերյալ թեմայի քննարկման ժամանակ.

«Հարգելի գործընկերներ,

Մենք ակնհայտորեն ականատեսն ենք գոյություն ունեցող աշխարհակարգի փլուզմանը, որը հիմնված է ընդհանուր սկզբունքների և արժեքների նկատմամբ հարգանքի վրա, հատկապես, երբ խոսքը վերաբերում է` ուժ կամ ուժի սպառնալիք չկիրառելուն և վեճերի ու հակամարտությունների խաղաղ կարգավորման պարտավորությանը:

Փոխանակ աշխատենք միասին այս աղետաբեր գործընթացները կասեցնելու ուղիներ գտնելու շուրջ, որոշ երկրներ փորձում են շահարկել այն, դրանից օգուտ քաղել՝ հրահրելով նոր հակամարտություններ՝ իրենց շահերից բխող նպատակներն իրագործելու համար, և այդ շահերի մեջ է մտնում նաև նավթի գնաճը:

Թուրքիան, համագործակցելով Ադրբեջանի հետ, որոշել է, որ հիմա ճիշտ ժամանակն է ստիպելու Հայաստանին գնալ զիջումների, որոնք թույլ կտան նրանց հասնելու իրենց վաղեմի նպատակին, որը Հայաստանից ազատվելն է:

Այս դաշինքը հիմնված է էթնիկ-ազգային ինքնության վրա: Նրանք հայտարարել են, որ երկու պետություններում ապրող միասնական մեկ ժողովուրդ են, և վերջերս Արցախում, վերջին հակամարտություններից հետո, ադրբեջանական ուժերի կողմից օկուպացված Շուշի քաղաքում` հակահայկական պայմանագիր է ստորագրվել: Այս հռչակագիրը, որը հարցականի տակ է դնում համընդհանուր միջազգային բոլոր նորմերը, ակնհայտորեն ցույց է տալիս այն ագրեսիվ նպատակները, որ ստորագրողները հետապնդում են և ի ցույց է դրվում նրանց ունեցած աշխարհաքաղաքական նպատակները: Հաշվի առնելով այս լայնամաշտաբ նպատակները` Թուրքիան շարունակում է կեղծավոր կերպով պնդել, որ ուզում է խաղաղ և նորմալ հարաբերություններ հաստատել Հայաստանի հետ` առանց որևէ նախապայմանների, բայց մենք հիշում ենք, ինչպես Թուրքիան, երբ ցանկանում էր անդամակցել Եվրամիությանը` նշեց , որ, որևէ կոնֆլիկտ չպետք է ունենա իր որևէ հարևան պետության հետ, բայց մենք գիտենք արդյունքը: Իրականում Թուրքիան չունի որևէ հարևան, որի հետ խնդիր չունի: Հայաստանը փորձում է լավ հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ, բայց որպեսզի սա հնարավոր լինի, այս հարաբերությունները պետք է առանց նախապայմանների լինեն:

Բայց հիշեցնեմ նաև, որ Թուրքիայի Արտաքին գործերի նախարարը բավականին վերջերս, կոչ էր արել իր հայրենակիցներին` Ստրասբուրգում հարձակում գործել Եվրոպայում ապրող Հայկական համայնքի վրա»։