Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Լիզ Թրասը հրաժարական է տվել Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնից

Լիզ Թրասը հրաժարական է տվել Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնից
Միջազգային
16:47, 20 октябрь 2022
Մեծ Բրիտանիայի վարչապետ Լիզ Թրասը հայտարարել է, որ  հրաժարական է տալիս։ Այս մասին հայտնում է BBC-ն։
 
Ավելի վաղ վարչապետը ոչնչացնող քննադատության էր ենթարկվել իր հարկային նախաձեռնությունների համար, նա ստիպված էր փոխել ֆինանսների նախարարին և չեղյալ համարել հայտարարած բյուջետային ծրագրերը:

Պահպանողականների ժողովրդականությունը վերջին շաբաթներին հասել է ռեկորդային ցածր մակարդակի՝ Բրիտանիայում սոցիոլոգիական հետազոտությունների պատմության մեջ: 

Թրասը Պահպանողական կուսակցության առաջնորդ և վարչապետ է ընտրվել հինգ շաբաթ առաջ։