Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Միշուստինը կոչ է արել ամրապնդել միջազգային կապերը՝ ի հեճուկս Արևմուտքի ճնշման

Միշուստինը կոչ է արել ամրապնդել միջազգային կապերը՝ ի հեճուկս Արևմուտքի ճնշման
Միջազգային
13:06, 21 октябрь 2022
Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը համարում է, որ ի հեճուկս հավաքական Արևմուտքի ճնշման՝ կարևոր է բաց մնալ երկխոսության համար։ Նա կոչ է արել շարունակել զարգացնել միջազգային հարաբերությունները։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Կարևոր է հետագայում ևս բաց մնալ այլ պետությունների հետ երկխոսության համար: Եվ ամրապնդել միջազգային կապերը՝ ի հեճուկս հավաքական Արևմուտքի ճնշման», - ասել է նա՝ ելույթ ունենալով Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստում, որն անցկացվում է Երևանում: 

ՌԴ վարչապետը նաև նշել է, որ հիմնական խնդիրները ձևակերպվել են «հնգյակի» առաջնորդների կողմից՝ եվրասիական տնտեսական ինտեգրման զարգացման ռազմավարական ուղղություններով։ Դրանք ընդգրկում են համագործակցության նոր ոլորտներ՝ կրթություն, առողջապահություն, զբոսաշրջություն և սպորտ: «Այս ոլորտները <...> անմիջական ազդեցություն ունեն մեր գործընկերության բոլոր բնակիչների վրա: Սա մեզ համար հանդիսանում է հիմնական ինդիկատոր։ Ուստի ռազմավարական ուղղությունների իրականացումը պետք է առաջնային լինի մեր ինտեգրացիոն միավորման յուրաքանչյուր անդամի համար»,- ասել է ՌԴ վարչապետը։

«Մեր միությունը հուսալի հիմք է ամբողջ եվրասիական տարածաշրջանի զարգացման համար։ Միասին, վստահ եմ, մենք դրական արդյունքների կհասնենք՝ ի շահ մեր քաղաքացիների բարեկեցության բարձրացման», - եզրափակել է ՌԴ նախարարների կաբինետի ղեկավարը։