Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Շոյգուն և Օսթինը հեռախոսազրույց են ունեցել

Շոյգուն և Օսթինը հեռախոսազրույց են ունեցել
Միջազգային
17:31, 21 октябрь 2022
ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն և Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը անցկացրել են հեռախոսային բանակցություններ, հաղորդում է ՏԱՍՍ-ը։ Սա ՌԴ և ԱՄՆ ռազմական գերատեսչությունների ղեկավարների երկրորդ բանակցությունն է Ուկրաինա ռուսական ներխուժման սկզբից ի վեր. առաջինը կայացել է մայիսին։

 ՏԱՍՍ-ը փոխանցում է, որ Շոյգուն և Օսթինը «քննարկել են միջազգային անվտանգության արդիական հարցեր՝ ներառյալ իրավիճակը Ուկրաինայում»։   

Մայիսին խոսակցությունների բովանդակության վերաբերյալ ՌԴ ՊՆ-ն հանդես էր եկել հենց նույն ձևակերպմամբ։ Իսկ Պենտագոնն այն ժամանակ հայտարարել է, որ Օսթինը «Ուկրաինայում անհապաղ հրադադարի կոչ է արել և ընդգծել հաղորդակցության ուղիների պահպանման կարևորությունը»: