Իրանն «անտարբեր չի մնա», եթե ապացուցվի, որ իր անօդաչուները Ուկրաինայում մարդկանց են սպանում

Միջազգային
Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր-Աբդոլլահիանը հայտարարել է, որ Թեհրանը մի կողմ չի կանգնի, եթե պարզվի, որ Ռուսաստանը Ուկրաինայի հետ պատերազմում օգտագործում է իրանական արտադրության անօդաչուներ։ Այս մասին հայտնում է BBC-ն:
«Եթե ապացուցվի, որ իրանական անօդաչուներն օգտագործվում են Ուկրաինայում մարդկանց դեմ, մենք չպետք է անտարբերություն դրսևորենք»,- Հոսեյն Ամիր-Աբդոլլահիանի խոսքերը մեջբերում են իրանական պետական լրատվամիջոցները։
Նախարարը նաև ընդգծել է, որ Թեհրանը զենք և տեխնիկա չի մատակարարել Ռուսաստանին՝ Ուկրաինայի դեմ ռազմական գործողություններում օգտագործելու համար։
Միաժամանակ, նրա խոսքով, պաշտպանության ոլորտում Մոսկվայի և Թեհրանի միջև համագործակցությունը կշարունակվի։