Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մի խումբ դեմոկրատ կոնգրեսականներ Բայդենին կոչ են արել ուղիղ բանակցություններ սկսել Ռուսաստանի հետ

Մի խումբ դեմոկրատ կոնգրեսականներ Բայդենին կոչ են արել ուղիղ բանակցություններ սկսել Ռուսաստանի հետ
Միջազգային
12:56, 25 октябрь 2022
ԱՄՆ Կոնգրեսի՝ Դեմոկրատական կուսակցությունից 30 անդամներ նամակ են հղել նախագահ Ջո Բայդենին, որում նրան կոչ են արել ուղիղ բանակցություններ սկսել Ռուսաստանի հետ, ինչը կարող է հանգեցնել պատերազմի ավարտի։

Ինչպես գրում է The Washington Post-ը, նամակը պատրաստվել է մի խումբ լիբերալ դեմոկրատ կոնգրեսականների կողմից՝ Պրամիլա Ջայապալայի գլխավորությամբ, որը ներկայացվում է Վաշինգտոնի խորհրդարանի ստորին պալատում։

 Դիմումի հեղինակները կարծում են, որ Բայդենը, շարունակելով ռազմական և ֆինանսական աննախադեպ օգնություն ցուցաբերել Ուկրաինային, պետք է ուղիղ բանակցություններ սկսի Ռուսաստանի հետ, որպեսզի գտնի «հրադադարի իրատեսական շրջանակ»։

Դիվանագիտական լուծման այլընտրանքը, ընդգծել են նրանք, «ձգձգվող պատերազմն է»՝ «աղետալի ու աներևակայելի ռիսկերով»։

 Ինչպես նշում է The Washington Post-ը, սա առաջին դեպքն է, երբ Բայդենին Դեմոկրատական կուսակցությունից նրա մի խումբ համախոհներ կոչ են անում կտրուկ փոխել քաղաքականությունը ուկրաինական պատերազմի վերաբերյալ։

 Սպիտակ տանը և ԱՄՆ պետդեպարտամենտը, մեկնաբանելով կոնգրեսականների կոչը, հասկացրել են, որ Ջո Բայդենը, ինչպես նախկինում, չի պաշտպանում Ռուսաստանի հետ ուղիղ բանակցությունների գաղափարը։