Մեծ Բրիտանիայի նոր վարչապետ Սունակը Զելենսկուն վստահեցրել է, որ կշարունակի «հզոր աջակցություն» ցուցաբերել Ուկրաինային

Միջազգային
Մեծ Բրիտանիայի նոր վարչապետ Ռիշի Սունակը առաջին հեռախոսազրույցն է ունեցել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ, որի ընթացքում խոստացել է շարունակել աջակցություն ցուցաբերել Կիևին։ Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս»-ը:
«Վարչապետը հայտնել է, որ վարչապետի պաշտոնում իր պաշտոնավարման ընթացքում Միացյալ Թագավորությունը կշարունակի նույնքան հզոր աջակցություն ցուցաբերել Ուկրաինային»,- ասվում է Մեծ Բրիտանիայի կառավարության ղեկավարի գրասենյակի հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ Մեծ Բրիտանիայի վարչապետն ու Ուկրաինայի նախագահը «համաձայնել են Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցների քաղաքականությունը շարունակելու անհրաժեշտության հարցում»։
Բացի դրանից, Սունակը առաջիկայում Զելենսկու հետ անձամբ հանդիպելու հույս է հայտնել: