Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Պուտինի ռեժիմը հերթական անգամ ռազմական ուժեր է կուտակում Ուկրաինայի սահմանների մոտ ՝ սպառնալով նոր ագրեսիայով»․ Արսեն Ավակովը կոչով է հանդես եկել

«Պուտինի ռեժիմը հերթական անգամ ռազմական ուժեր է կուտակում Ուկրաինայի սահմանների մոտ ՝ սպառնալով նոր ագրեսիայով»․ Արսեն Ավակովը կոչով է հանդես եկել
Միջազգային
14:28, 17 апрель 2021
Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հարաբերությունները ծայրաստիճան լարվել են։ Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը ֆեյքսբուքյան էջում հանդես է եկել հետևյալ կոչով. 

«Պուտինի ռեժիմը հերթական անգամ ռազմական ուժեր է կուտակում Ուկրաինայի սահմանների մոտ ՝ սպառնալով նոր ագրեսիայով: Խելագար շունը կրկին մեր դարպասի մոտ է։ 

Մենք չենք հանդուրժի։ Մենք մեր հողի վրա ենք և կպաշտպանվենք: Այսօր չափազանց կարևոր է՝ արձագանքել սպառնալիքին համարժեք՝ Ուկրաինայի բոլոր հայրենասեր ուժերը կենտրոնացնելով ընդհանուր նպատակի շուրջ` վճռական հակահարված տալ հնարավոր սադրանքներին և ագրեսիային: 

Պետական գործիչների և քաղաքացիական հայրենասեր-վետերանների համախմբված ուժերը զինված ուժերի, ՆԳՆ-ի և պահեստազորային ուժերի կանոնավոր ուժերը պետք է միավորվեն՝ տեր կանգնելու իրենց երկրին: Այդպես եղավ 2014-ին: Հիմա էլ կլինի, եթե անհրաժեշտ լինի: 

Այս օրերին մենք նշում ենք Ուկրաինայում առաջին կամավոր կազմավորումների ստեղծման 7-ամյակը: Առաջին կամավորական գումարտակը՝ «Դնիպրո -1», ստեղծվել է իմ հրամանով ՝ 04/14/2014: Այդ ժամանակ մենք ունեինք ընդամենը 10% ռազմական փորձ, բայց 90% ոգու ուժ: Եվ զինված ուժերի ուժերի հետ միասին մենք կարողացանք կասեցնել օկուպանտներին: 

Եղբայրներ, ես ձեզ կոչ եմ անում' հայրենիքը կանչում է` կրկին միավորվել և տեր կանգնել հայրենի հողի պաշտպանությանը: 
Այն ժամանակ մենք կարողացանք կենտրոնանալ և հետ մղել թշնամուն: Այսօր մենք ավելի ուժեղ ենք ու ավելի ունակ, քան այն ժամանակ: Մենք արդեն ունենք հզոր տեխնիկա և իրական մարտական փորձ, և ոգու ուժը, համոզված եմ, միայն ուժեղացել է: 

Մենք խաղաղության կողմնակից ենք, բայց հաշվի առնելով ագրեսորի աճող ուժերը մեր սահմանների մոտ, մենք պատրաստվում ենք վճռականորեն պաշտպանել մեր Ուկրաինան, մեր ընտանիքները և մեր հողը»: