ՄԱԿ ԱԽ-ն չի ընդունել Ռուսաստանի բանաձևը՝ Ուկրաինայում ԱՄՆ կենսալաբորատորիաների հարցով

Միջազգային
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը երեկ չի ընդունել ռուսական բանաձևի նախագիծը, որը նախատեսում էր ստեղծել Անվտանգության խորհրդի հանձնաժողով ՝ Ուկրաինայում ամերիկյան կենսաբանական լաբորատորիաների գործունեությունը հետաքննելու համար։
Փաստաթղթին կողմ են քվեարկել Ռուսաստանը և Չինաստանը, դեմ՝ Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ն և Ֆրանսիան։ Անվտանգության խորհրդի մնացած անդամները՝ Ալբանիան, Գաբոնը, Գանան, Հնդկաստանը, Իռլանդիան, Քենիան, Մեքսիկան, Նորվեգիան և Արաբական Միացյալ Էմիրությունները, ձեռնպահ են եղել։
Փաստաթղթում առաջարկվում էր, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը որոշում կայացնի ձևավորելու իր բոլոր անդամներից կազմված հանձնաժողով՝ «հետաքննելու համար ԱՄՆ-ի և Ուկրաինայի դեմ Ռուսաստանի բողոքում ներկայացված պահանջները, որոնք վերաբերում էին ուկրաինական տարածքում կենսաբանական լաբորատորիաների գործունեության համատեքստում մանրէաբանական (կենսաբանական) և թունավոր զենքերի մշակումը, արտադրությունը և պաշարների կուտակումն արգելող՝ Կոնվենցիայով ստանձնած պարտավորությունների պահպանմանը, ինչպես նաև մինչև 2022 թվականի նոյեմբերի 30-ը Խորհրդին զեկույց ներկայացնել առաջարկություններով և Կոնվենցիայի անդամ երկրներին տեղեկացնել հետաքննության արդյունքների մասին դրա Իններորդ ամփոփիչ համաժողովում, որը ծրագրված է անցկացնել նոյեմբերի 28-ից դեկտեմբերի 16-ը Ժնևում»:
Ինչպես հայտարարել է ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցչի առաջին տեղակալ Դմիտրի Պոլյանսկին, արևմտյան պատվիրակությունները փաստացի սաբոտաժի են ենթարկել բանաձևի նախագծի շուրջ բանակցային գործընթացը։