Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Քննարկվել են Հայաստան-Բրազիլիա հարաբերությունների զարգացման, տարածաշրջանում ստեղծված ներկա վիճակի վերաբերյալ հարցեր

Քննարկվել են Հայաստան-Բրազիլիա հարաբերությունների զարգացման, տարածաշրջանում ստեղծված ներկա վիճակի վերաբերյալ հարցեր
Միջազգային
13:24, 18 апрель 2021
Ապրիլի 15-ին դեսպան Արտաշես Թումանյանն ընդունեց Բրազիլիայի արտակարգ և լիազոր դեսպան Լուդմար Գոնսալես Ագիլարենտոյին, հայտնում է Իրանում ՀՀ դեսպանությունը:

«Զրուցակիցները մտքեր փոխանակեցին Հայաստան-Բրազիլիա հարաբերությունների զարգացման, ինչպես նաև տարածաշրջանում ստեղծված ներկա վիճակի և այդ համատեքստում Իրանի դերակատարության մասին:

Դեսպան Թումանյանը տեղեկություններ հաղորդեց Արցախյան երկրորդ լայնամասշաբ պատերազմից հետո Հայաստանի առջև ծառացած մարտահրավերների մասին՝ հատուկ ընդգծելով մարդասիրական բնույթի խնդիրները: ՀՀ դեսպանը նշեց, որ Հայաստանն ակնկալում է բարեկամ երկրների աջակցությունն Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների՝ հայրենիք վերադարձման հարցում»,-նշված է դիվանագիտական կառույցի ֆեյսբուքյան գրառման մեջ: