Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Իտալական ընկերությունը հերքել է մասնակցությունն Ադրբեջանի նախագծին. Վենետիկում ՀՀ պատվո հյուպատոսություն

Իտալական ընկերությունը հերքել է մասնակցությունն Ադրբեջանի նախագծին. Վենետիկում ՀՀ պատվո հյուպատոսություն
Միջազգային
19:00, 18 апрель 2021
Իտալիայի ճարտարապետական 120 grammi ընկերությունը հերքել է մասնակցությունը Ադրբեջանում «Հաղթանակի թանգարանի» կառուցման նախագծին։ Ֆեյսբուքի իր էջում այս մասին տեղեկացրել է Վենետիկում ՀՀ պատվո հյուպատոսությունը։

«Անդրադառնալով Ադրբեջանում «Հաղթանակի թանգարանի» կառուցմանը 120 grammi ճարտարապետական ընկերության ներգրավման մասին շրջանառվող լուրերին՝ հաստատում ենք, որ ստացել ենք այդ լուրի պաշտոնական հերքումը վերոհիշյալ ընկերության իսկ կողմից:Հյուպատոսությանն ուղարկված հաղորդագրությունում 120 grammi ճարտարապետական ընկերությունը վերահաստատում է, որ իրենք ոչ մի կերպ մասնակցություն չեն ունեցել այս նախագծին, որը հարուցել է հայ համայնքի վրդովմունքը և ոչ միայն»,- նշված է գրառման մեջ: