Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԱՄՆ միջանկյալ ընտրությունների նախօրեին Բայդենը, Օբաման և Թրամփը հանդես են եկել կոչերով

ԱՄՆ միջանկյալ ընտրությունների նախօրեին Բայդենը, Օբաման և Թրամփը հանդես են եկել կոչերով
Միջազգային
11:14, 07 ноябрь 2022
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և նախկին նախագահներ Դոնալդ Թրամփն ու Բարաք Օբաման կիրակի օրը կողմնակիցներին կոչ են արել քվեարկել առաջիկա միջանկյալ ընտրություններում, հայտնում է The Hill-ը։

«Սա վճռորոշ պահ է ամբողջ ժողովրդի համար, մենք բոլորս պետք է հանդես գանք միասնական ճակատով»,- ասել է Բայդենը՝ ելույթ ունենալով դեմոկրատ կողմնակիցների առջև։ 

«Եթե դուք ցանկանում եք կասեցնել մեր երկրի կործանումը և փրկել ամերիկյան երազանքը, ապա այս երեքշաբթի դուք պետք է քվեարկեք հանրապետականների օգտին»,- իր հերթին հայտարարել է Սպիտակ տան նախկին ղեկավար Թրամփը։

Նա քննադատել է դեմոկրատներին ներգաղթի, ինֆլյացիայի և արտաքին քաղաքականության հարցերում՝ նրանց միջոցներն անվանելով արմատական։ 

Օբաման նշել է, որ այժմ ընտրողների մեծ մասին մտահոգում են ինֆլյացիայի հարցերը։ Սակայն, հարցումների համաձայն, այս հարցում ընտրողները հակված են վստահել հանրապետականներին։

«Ես հասկանում եմ, որ ժողովրդավարությունը այժմ կարող է թվալ ոչ գլխավոր առաջնահերթություն, հատկապես, երբ ձեզ մտահոգում է վճարումների կատարումը»,- ասել է նախկին դեմոկրատ-նախագահը: 

ԱՄՆ միջանկյալ ընտրությունները տեղի կունենան նոյեմբերի 8-ին։ Ամերիկացիները ընտրություններով կընտրեն Ներկայացուցիչների պալատ, Սենատի մեկ երրորդը, օրենսդիր ժողովներ և նահանգապետներ։