Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Եվրամիությանը Ուկրաինայի անդամակցությունը կտևի նույնքան, որքան ԵՄ փլուզումը. Զախարովա

Եվրամիությանը Ուկրաինայի անդամակցությունը կտևի նույնքան, որքան ԵՄ փլուզումը. Զախարովա
Միջազգային
12:07, 07 ноябрь 2022
Եվրամիությանը Ուկրաինայի անդամակցության նախապատրաստությունը կտևի նույնքան ժամանակ, որքան դրա փլուզումը։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով եվրահանձնակատար Օլիվեր Վարհելիի խոսքերն այն մասին, որ Ուկրաինայի՝ Եվրամիություն մտնելու նախապատրաստության համար տարիներ կպահանջվեն։

«Ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով եվրահանձնակատար Օլիվեր Վարհելին գերմանական Welt am Sonntag թերթին հայտնել է, որ ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության նախապատրաստումը «տարիներ կտևի»: Ըստ երևույթին այնքան, որքան կտևի ԵՄ փլուզումը»,- գրել է նա իր Telegram-ալիքում: 

 Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին փետրվարի 28-ին ստորագրել է Եվրամիությանը Ուկրաինայի անդամակցության հայտը։ ԵՄ պետությունների և կառավարությունների ղեկավարները հունիսի 23-ին Բրյուսելում կայացած գագաթնաժողովում հավանություն են տվել Ուկրաինային և Մոլդովային ԵՄ անդամակցության թեկնածուների կարգավիճակ տրամադրելուն։