Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայոց ցեղասպանության տարելիցին՝ Հայաստան կժամանեն պաշտոնյաներ՝ Ֆրանսիայից, Ռուսաստանից, Լատինական Ամերիկայից, Եվրոպայից և այլ վայրերից

Հայոց ցեղասպանության տարելիցին՝ Հայաստան կժամանեն պաշտոնյաներ՝ Ֆրանսիայից, Ռուսաստանից, Լատինական Ամերիկայից, Եվրոպայից և այլ վայրերից
Միջազգային
14:53, 19 апрель 2021
 
Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառումներին ներկա կլինեն տարբեր երկրների բարձրաստիճան պաշտոնյաներ։

Այդ երկրների ցանկում են՝ Ֆրանսիան, Ռուսաստանը, Լատինական Ամերիկան, պաշտոնյաներ կլինեն նաև Եվրոպայից, ինչպես նաև արևելյան երկրներից։ Այս մասին այսօր՝ ապրիլի 19-ին Արմենպրեսի կազմակերպած մամուլի ասուլիսի ժամանակ ասացին ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական Արայիկ Հարությունյանն ու ԱԳ նախարարի խորհրդական Մարթա Այվազյանը։

Արայիկ Հարությունյանի խոսքով համավարակի մահացությունների թվի բարձր աճի հետևանքով որոշ երկրների պատվիրակություններ էլ ձեռնպահ են մնացել գալ Հայաստան։

ՀՀ կառավարությունը Հայոց ցեղասպանության միջոցառումների կազմակերպման համար 70մլն դրամ։