Որևէ մեկիս համար ընդունելի չէ, որ Ադրբեջանը պայման դնի գերիների վերադարձի հարցով․ Արմեն Խաչատրյան

Միջազգային
«Որևէ մեկիս, որևէ հայի համար ընդունելի չէ, որ Ադրբեջանը ինչ-որ պայման դնի գերիների վերադարձի հարցով։ Գերիների հարցը կարգավորվում է միջազգային իրավունքի նորմերով և Ադրբեջանը պարտավոր է վերադարձնել առանց նախապայմանների» ,-այսօր ԱԺ-ում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը։
Նրա կարծիքով՝ միջազգային հանրությունը շատ ավելի ակտիվ պետք է գործի այս ուղղությամբ, և այդ հարցը օր առաջ պետք է լուծվի, իհարկե ընդունելի չէ, որ ինչ-որ մի բանի հետ Ադրբեջանը պետք է կապի։
Նշենք, որ ապրիլի 29-30-ը կայնալու է ԵԱՏՄ նիստը, որին հրավիրված է նաև Ադրբեջանը։
«Բանակցություններ են գնում և դրանք ընթանում են փակ դռներիի հետևում։ Ես վստահ եմ մի բանում, որ ՀՀ-ն օգտագործելու է բոլոր լծակները, բոլոր հնարավորությունները և ռեսուրսները՝ գերիներին վերադարձնելու ուղղությամբ, բայց անընդունելի է Ադրբեջանի վարքագիծը, եթե պետք է գերիների վերադարձը ինքը պայմանավորի ինչ-որ նախապայմաններով» ,-ասաց Արմեն Խաչատրյանը։