Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԱՄՆ-ում մեկնարկել են միջանկյալ ընտրությունները. արդեն քվեարկել է ավելի քան 42 միլիոն մարդ, որոնց մեծ մասը պաշտպանել է դեմոկրատներին

ԱՄՆ-ում մեկնարկել են միջանկյալ ընտրությունները. արդեն քվեարկել է ավելի քան 42 միլիոն մարդ, որոնց մեծ մասը պաշտպանել է դեմոկրատներին
Միջազգային
14:41, 08 ноябрь 2022
Այսօր առավոտյան ԱՄՆ-ում սկսվել է միջանկյալ ընտրությունների քվեարկությունը։ Ընտրություններով կընտրվեն Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի բոլոր անդամները, ինչպես նաև նրա Սենատի մեկ երրորդը, նահանգների մեծ մասում տեղի են ունենալու նաև նահանգապետների ընտրություններ։ Առաջին ընտրատեղամասերը բացվել են ժամը 05:00-ին (Մոսկվայի ժամանակով՝ ժամը 13:00-ին) երկրի հյուսիս-արևելքում գտնվող Վերմոնտ նահանգում:

Մեկ ժամ անց (Մոսկվայի ժամանակով՝ ժամը 14:00-ին) ընտրատեղամասերը կբացվեն ԱՄՆ Արևելյան ափի նահանգների մեծ մասում, այդ թվում՝ Կոնեկտիկուտում, Նյու Ջերսիում և Նյու Յորքում: Արևելյան ափի ժամանակով ժամը 07:00-ին (Մոսկվայի ժամանակով՝ 15:00-ին) քվեարկությունը կսկսվի Մասաչուսեթսի, Ֆլորիդայի և մի քանի այլ նահանգներում, ինչպես նաև Կոլումբիայի մայրաքաղաքային շրջանում:

Մոսկվայի ժամանակով ժամը 20:00-ին տեղամասերը բաց կլինեն ամբողջ երկրում: Քվեարկությունը կավարտվի Հավայի նահանգում ընտրատեղամասերի փակմամբ տեղական ժամանակով ժամը 19:00-ին (չորեքշաբթի, Մոսկվայի ժամանակով՝ 08:00-ին):

 NBC հեռուստաընկերության տվյալներով՝ ամերիկացի ընտրողների մի զգալի մասն արդեն վաղաժամ քվեարկել է՝ փոստով կամ առանձին ընտրատեղամասերում, որոնք տալիս են նման հնարավորություն։ Ընդհանուր առմամբ միջանկյալ ընտրություններին արդեն քվեարկել է ավելի քան 42 միլիոն մարդ, որոնց մեծ մասը (45%) պաշտպանում է Դեմոկրատական կուսակցության թեկնածուներին։ ԱՄՆ գործող նախագահ Ջո Բայդենը նույնպես ժամկետից շուտ  է քվեարկել՝ հոկտեմբերի 29-ին Դելավեր նահանգի Ուիլմինգթոն քաղաքում։

Ամերիկացիները պետք է ընտրեն Ներկայացուցիչների պալատի բոլոր 435 անդամներին (Կոնգրեսի ստորին պալատ) և Սենատի 100 անդամներից 35-ին (վերին պալատ): Նահանգապետների ընտրություններ են տեղի ունենալու նաև 50 նահանգներից 36-ում։ Բացի դրանից, դրանց մեծ մասում տեղի կունենան տեղական վարչակազմերի առանցքային ներկայացուցիչների ընտրություններ։

Կանխատեսումների համաձայն՝ հանրապետականները կարող են մեծացնել իրենց ներկայացվածությունը Կոնգրեսի երկու պալատներում, ինչը նրանց հնարավորություն կտա արգելափակել դեմոկրատ նախագահի օրենսդրական նախաձեռնությունները։