Ղազախստանը աջակցում է բոլոր պետությունների տարածքային ամբողջականությանը. Տոկաև

Միջազգային
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հայտարարել է, որ հանրապետության իշխանությունները աջակցում են բոլոր պետությունների տարածքային ամբողջականությանը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Ղազախստանը վճռականորեն աջակցում է բոլոր պետությունների տարածքային ամբողջականությանը, ինչպես նաև անհրաժեշտ է համարում ՄԱԿ-ի կանոնադրության անշեղորեն պահպանումը»,- ընդգծել է նա Թյուրքական պետությունների կազմակերպության երկրների առաջնորդների գագաթնաժողովում։
Նա նշել է, որ այս սկզբունքը լիովին համապատասխանում է Ղազախստանի հիմնարար շահերին, և դրան առաջնահերթ ուշադրություն են դարձնելու։
Թյուրքական պետությունների կազմակերպությունը ստեղծվել է քաղաքականության, տնտեսության, գիտության, կրթության, տրանսպորտի և զբոսաշրջության ոլորտներում թյուրքալեզու երկրների փոխգործակցությունը ընդլայնելու նպատակով։ Դրա անդամներն են Ադրբեջանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Թուրքիան, Ուզբեկստանը, դիտորդի կարգավիճակ ունեն Հունգարիան և Թուրքմենստանը։