Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Խաղաղապահները չեն վերադարձրել Գավրուշի 13 մայր կովերին․ Շուռնուխի գյուղապետ

Խաղաղապահները չեն վերադարձրել Գավրուշի 13 մայր կովերին․ Շուռնուխի գյուղապետ
Միջազգային
15:33, 20 апрель 2021
«Ընդհանրապես նորություն չկա․ կովերը տարել են, ու ոչ մի լուր չկա»,- Civic.am-ին ասաց Շուռնուխի գյուղապետ Հակոբ Արշակյանը՝ անդրադառնալով մոտ մեկ ամիս առաջ ադրբեջանցիների՝ 13 կով գողանալու փաստին։ 

Գյուղապետի խոսքով՝ Կառավարությունից խոստացել են փոխհատուցել կովերի կորստի համար։

Մեր հարցին, թե Սյունիքի փոխմարզպետն ասել էր՝ խաղաղապահները խոստացել են հետ վերադարձնել կովերին, ինչու՞ չեն վերադարձնում, Արշակյանը պատասխանեց. «Ի՞նչ խոստանալ, խաղաղապահներին խի՞ ով է բանի տեղ դնում։ Չկա նման բան։ Իսկ եթե փոխմարզպետն է խոստացել՝ նա ուժեղ տղա է, հնարավոր է ինչ-որ բան անի»։

Հիշեցնենք, որ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան էջում գրել էր, որ Սյունիքի մարզի սահմանամերձ Շուռնուխ համայնքից ադրբեջանցիները գողացել են 13 մայր կով եւ տարել ադրբեջանական Սեյթազ գյուղը։ 
 
Սյունիքի փոխմարզպետ Կարո Ավանեսյանը մեզ հետ զրույցում ասել էր, որ անձամբ խոսել է կովերի տիրոջ, այնուհետեւ սահմանապահ զորքերի եւ ռուս խաղաղապահների հետ։ «Ռուս խաղաղապահները խոստացել են, որ անպայման անասունները պիտի հետ վերադարձվեն, այլապես ադրբեջանցիների համար շատ վատ կլինի։ Ադրբեջանցիներն էլ խոսք են տվել, որ հետ են վերադարձնելու»,- ասել էր Ավանեսյանը։