Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Իրանը կրկին բողոքի նոտա է հղել Ադրբեջանին

Իրանը կրկին բողոքի նոտա է հղել Ադրբեջանին
Միջազգային
14:13, 14 ноябрь 2022
Թեհրանում Ադրբեջանի դեսպանը կրկին Իրանի ԱԳՆ է կանչվել։ Այս անգամ Ալի Ալիզադեին Իրանը բողոքի նոտա է հղել Իրանի տարածքում Ադրբեջանի քաղաքացիների հանցավոր գործողությունների հետ կապված։ Այդ մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանաանի Չափին։

Իրանցի պաշտոնյան նշել է, որ Ադրբեջանի դեսպանին ներկայացվել են Իրանի տարածքում Ադրբեջանի մի շարք քաղաքացիների հանցավոր գործողությունների ապացույցներն ու հանցանշանները։

Հիշեցնենք, որ ադրբեջանական քարոզչամեքենան տեսանյութ է նետել ասպարեզ, որը, իբր, Ադրբեջանում իրանական լրտեսական ցանցի բացահայտման վերաբերյալ է։